Բավ է պառակտվել
08-01-2014 15:38

8 սանտիմետրանոց մեխ են հայտնաբերել չինացու գլխում

Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ չինացի տղամարդու գլխում 8 սանտիմետրանոց մեխ են հայտանաբերել, ինչը նրա գլխում էր մնացել տան վերանորոգումից հետո: Պարոն Յանգ անվանակոչվող 55-ամյա չինացին կտրիչով աշխատելուց է եղել, երբ տեղի է ունեցել այդ դժբախտ պատահարը: «Սարքի մեջ մնացած մեխը դուրս է թռել միացնելու պահին: Այն մտել է գլխիս մեջ՝ մաշկի վրա մի փոքր ծակ անելով», -պատմել է պարոն Յանգը Sky News-ին: Պարոն Յանգը շարունակել է ապրել՝ չիմանալով, որ իր գլխում մեխ է մնացել: Նա բժշկի է դիմել հիվանդանալուց հետո, ով էլ հայտնաբերել է ակնակապիճ մտած մեխը: