Բավ է պառակտվել
29-10-2021 11:24

Չինաստանը ռազմական հզորությամբ կարող է գերազանցել ՌԴ-ին և ԱՄՆ-ին․ Պենտագոնի ներկայացուցիչ

Չինաստանի կողմից սեփական զենքի մշակման տեմպերը տպավորիչ են, Պեկինը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից և Ռուսաստանից, ասել է Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի փոխնախագահ Ջոն Հայթենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանն աճող սպառնալիք անվանելը օգտակար տերմին է, քանի որ Չինաստանի առաջխաղացման տեմպերը ապշեցուցիչ են», - մեջբերում են ամերիկյան լրատվամիջոցները Հայթենի խոսքերը։

«Դատելով երկրի շարժման տեմպերից և հետագծից, որով նրանք շարժվում են, նրանք կգերազանցեն Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին, եթե մենք որևէ բան չձեռնարկենք իրավիճակը փոխելու համար: Դա տեղի կունենա: Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է քայլեր ձեռնարկենք», - նշել է նա՝ ըստ Интерфакс-ի։

Նրա կարծիքով՝ հանրությունը պետք է մտահոգվի հիպերձայնային հրթիռների ոլորտում Չինաստանի ձեռքբերումներով։ Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ն իրականացրել է հիպերձայնային հրթիռների ինը փորձարկում, ասել է Հայթենը, մինչդեռ չինացիները հարյուրավոր փորձարկումներ են կատարել: Միաժամանակ նա հավելել է, որ Ռուսաստանն անմիջական սպառնալիք է ԱՄՆ-ի համար, քանի որ ունի ավելի քան 1500 տեղակայված միջուկային զենք։