Բավ է պառակտվել
22-03-2020 13:25

Չինաստանը սկսում է նոր կորոնավիրուսների դեմ առաջին պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա

Չինացի բժիշկները սկսել են նոր կորոնավիրուսի դեմ վերջերս ստեղծած պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա։

Հրապարակման համաձայն, դեղամիջոցը մշակվել է Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմաբժշկական գիտությունների ակադեմիայի մասնագետների կողմից՝ երկրի դեղագործական ընկերությունների հետ համատեղ: Աշխատանքի ընթացքում հաշվի է առնվել էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու փորձը:

Ինչպես նշել է հետազոտական խմբի ղեկավարը, պատվաստումների ընթացքում ծրագրի մասնակիցները չեն վարակվի վիրուսով։ Նրանց կնենրակեն հակամարմիններ, ինչից հետո կամավորները կլինեն հսկողության տակ, որի խնդիրն է պարզել, արդյո՞ք այդ մարդիկ իմունիտետ են ձեռք բերել վիրուսի նկատմամբ։

Մասնագետներն արդեն ստացել են իշխանությունների պաշտոնական թույլտվությունը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար: Թեստերի անցկացման համար ստեղծվել է երեք խումբ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած կլինի 18-ից 60 տարեկան 36 հոգուց, բոլորն՝ Ուհան քաղաքից: Նրանք երկու շաբաթ կգտնվեն կարանտինի մեջ, որից հետո բժիշկները նախատեսում են վեց ամիս հետևել, ինչպե՞ս է կամավորների օրգանիզմն արձագանքում շիճուկին: