Չինաստանը վարում է ցանկացած հանգամանքներում առաջինը միջուկային զենք չկիրառելու քաղաքականություն։ Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Մամուլի գործերի դիվանատան կողմից հրապարակված «Նոր դարաշրջանում Չինաստանի ազգային պաշտպանության սպիտակ գրքում»։
«Չինաստանը միշտ Էլ հետևել Է ցանկացած ժամանակ և ցանկացած հանգամանքներում «առաջինը միջուկային զենք չկիրառելու» քաղաքականությանն»,-ասվում է փաստաթղթում:
Այնտեղ նշված Է, որ հանրապետությունը միշտ հետևել Է «միջուկային զենքն անվերապահորեն չկիրառելու» և այդ զենքը չունեցող երկրներին և տարածաշրջաններին «դրանով չահաբեկելու» սկզբունքին։
«Չինաստանը չի մասնակցում սպառազինությունների մրցավազքի ցանկացած այլ երկրի հետ և պահպանում Է իր միջուկային ներուժն ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում»,-ասված է Սպիտակ գրքում: