Բավ է պառակտվել
14-01-2021 19:40

ԼՂ հակամարտության առանցքային խնդիրները մնում են. Քերի Կավանո

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն թվիթերում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նրա կարծիքով՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, առանցքային խնդիրները մնում են.

«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»։