Բավ է պառակտվել
19-09-2016 18:25

Մերկելի կուսակցությունը կորցրել է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում

Սոցիալ-դեմոկրատների և Քրիստոնյա-դեմոկրատների իշխող կոալիցիան կորցնում է մեծամասնությունը Բեռլինի խորհրդարանում: Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է Անգելա Մերկելը, ցույց է տվել վատագույն արդյունքն իր պատմության ընթացքում:

Այժմ Մերկելի կուսակցությունը Բեռլինի խորհրդարանում ունի 39 տեղ: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ միասին, որը նախորդ ընտրություններին 46 մանդատ էր ստացել, նրանք կոալիցիա էին կազմում, որը կարող էր առանցքային որոշումներ կայացնել:

Ըստ նախնական տվյալների, ընթացիկ ընտրություններում սոցիալ-դեմոկրատները կրկին ստացել են ձայների առավելագույն քանակը` 21,6 տոկոս, քրիստոնյա-դեմոկրատներին սատարել է ընտրողների 17,6 տոկոսը: Սա վատագույն ցուցանիշն է Մերկելի կուսակցության համար Բեռլինում ՔԴՄ գոյության ընթացքում:

Վերլուծաբանները նշում են նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության հաջողությունը, որը ձայներ է գրավել կոշտ հակամիգրացիոն քաղաքականության շնորհիվ: Միգրացիոն ճգնաժամի ֆոնին աջակողմյաններին հաջողվել է ձայներ խլել կանցլերի կուսակցությունից և առաջին անգամ տեղ գրավել Բեռլինի խորհրդարանում: