Բավ է պառակտվել
05-01-2020 11:40

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հաստատել է իրաքյան ռազմակայանների գնդակոծման փաստը

ԱՄՆ գլխավորած կոալիցիան հաստատել է իրաքյան ռազմակայանների մոտ երկու գրոհի փաստը, որտեղ տեղակայված են նրա ուժերը:

Համաձայն հայտարարության՝ զինծառայողներ չեն տուժել, սակայն հրետակոծումը կարող է վնաս հասցնել իրաքցի խաղաղ բնակիչներին: Ըստ կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Մայլս Քեգինսի, վերջին երկու ամիսների ընթացքում այդ հենակետերի վրա հարձակվել են 13 անգամ:

Ավելի վաղ “Ալ Արաբիա” հեռուստաալիքը հայտնել էր, որ հունվարի 4-ի երեկոյան երկու հրթիռ է պայթել մայրաքաղաքի հյուսիսում գտնվող “Բալադ” ավիաբազայի տարածքում։ Այս օդանավակայանը օգտագործվում է ԱՄՆ-ի զինվորականների կողմից:

Բաղդադի ոստիկանության հաղորդումից հայտնի է դարձել, որ ևս մեկ հրթիռ պայթել է հատուկ պահպանվող “կանաչ գոտում”՝ ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող հրապարակում: Գործակալությունը, վկայակոչելով աղբյուրները, գրել է Բաղդադի Էլ Ջադիրիա թաղամասի ականանետային գնդակոծության մասին, որտեղ գտնվում են մի շարք վարչական շենքեր: Թե ով է իրականացրել հարձակումը, չի հստակեցվել:

Տարածաշրջանում իրավիճակը սրվել է Սիրիայի հետ սահմանամերձ իրաքյան էլ Քաիմ քաղաքում տեղակայված “Քաթաիբ Հեզբոլա” շիական խմբավորման ուղղությամբ ԱՄՆ-ի օդային հարվածներից հետո: Ըստ շիական աշխարհազորի տվյալների դրա արդյունքում զոհվել է 25 մարդ: Դրանից հետո բողոքի ցույցեր են սկսվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ, որոնք տևել են մի քանի օր: Վաշինգտոնը կարծում է, որ ցույցերի կազմակերպմանը մասնակցում են իրանամետ ուժերը:

Հունվարի 4-ին Բաղդադում տեղի ունեցավ բազմահազարանող ցույց, որի մասնակիցները հավաքվել էին հրաժեշտ տալու իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանիին։ “Էլ-Ղուդս” հատուկ ստորաբաժանման հրամանատարը սպանվել էր հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ կողմից Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծելու արդյունքում։ Օպերացիան իրականացվել էր ամերիկացի նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով, ով մեղադրում էր իրանցի հրամանատարին բողոքի ցույցերի հազարավոր մասնակիցների և ամերիկացի զինվորականների սպանություններին մասնակից լինելու մեջ։