Բավ է պառակտվել
25-05-2020 12:49

Երբ կարելի կլինի մեկնել արտասահման հանգստի

Օտարերկրյա պետությունների հյուպատոսությունները կարող է բացվեն հունիսի 15-ից հետո: Նման ժամկետ է նշել Ռուսաստանի Զբոսաշրջության օպերատորների ասոցիացիան (ՌԶՕԱ):

“Իրականում, մենք ամեն օր դրական տեղեկություններ ենք ստանում դեսպանությունների աշխատանքի մեկնարկի մասին, բայց պարզ է, որ միջազգային ճանապարհորդությունները դեռևս սահմանափակ են: Վիզայի համար հնարավոր կլինի դիմել շատ մոտ ապագայում: Մի շարք դեսպանություններ արդեն հայտարարել են, որ հունիսի 15-ից կսկսեն աշխատել փուլերով, կա այդպիսի տեղեկատվություն եվրոպական մի շարք պետություններից: Ինչ վերաբերում է ճանապարհորդություններին, ապա իհարկե, կանխատեսումներ անելը շատ դժվար է, քանի որ հիմնական հարցն այն է, որ այն երկրները, ուր մենք նախատեսում ենք մեկնել ապագայում, բացեն մեր համար սահմանները, միջազգային ավիափոխադրումները, քանի որ այս պահին սահմանափակումները դեռևս գործում են։ Ամեն դեպքում, զգույշ կանխատեսումներով, հավանաբար, արդեն երրորդ եռամսյակում, միգուցե՝ փուլերով, միգուցե՝ ոչ բոլոր երկրները, և, ամենայն հավանականությամբ՝ չվերթների ոչ նախքին ծավալներով, որոնք եղել են կորոնավիրուսից առաջ, զբոսաշրջության արդյունաբերությունը կսկսի իրականացնել նաև միջազգային ճանապարհորդություններ: Ներկայումս մենք խոսում ենք միայն ներքին տուրիզմի մասին, այն էլ՝ սահմանափակումներով, քանի որ մի շարք շրջաններում դեռևս կարանտին է”, - ասում է ՌԶՕԱ- ի փոխնախագահ Դմիտրի Գորինը:

Կազմակերպությունում չհաստակերեցին, թե որ երկրների հյուպատոսություններն են մտադիր բացվել, սակայն հայտնեցին, որ իտալացիները նախատեսում են երկարաձգել վիզաները, որոնք զբոսաշրջիկներին չի հաջողվել օգտագործել համաճարակի պատճառով: Բացի այդ, կան ռուսաստանցիների համար մուտքի արտոնագիր չպահանջող երկրներ, և այնպիսիները, որոնք ազգային վիզաներ են տրամադրում ժամանելուն պես, օրինակ՝ Թուրքիան:

Որոշ երկրներ առաջինը կբացեն սահմանները, մենք արդեն տեսնում ենք, որ հունիսի վերջին, հուլիսի սկզբին մեզ պատրաստ կլինեն ընդունել Թուրքիան, մոտավորապես նույն ժամանակ՝ Բելառուսը, Հայաստանը: Հուսով եմ, որ Ուկրաինայի հետ սահմանը նույնպես կբացվի մոտ ապագայում` 1-1,5 ամսվա ընթացքում: Այլ հարց է, թե մենք երբ թույլ կտանք մեկնել մեր քաղաքացիներին։ Կարծում եմ՝ օգոստոսից ոչ շուտ”։ Բայց փաստ չէ, Ռուսաստանի իշխանությունները նույնքան վաղ թույլ կտան արտասահման մեկնել իրենց քաղաքացիներին։ Կասկածի տակ է անգամ հուլիսին տոմսեր գնելու հավանականությունն, ասում է Զբոսաշրջության գործակալությունների ալյանսի նախագահության անդամ, “Վարդագույն փիղ” տուրիստական ցանցի գլխավոր տնօրեն Ալեքսան Մկրտչյանը: