Բավ է պառակտվել
08-06-2021 11:01

ARARAT Նաիրի կոնյակը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում

Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում ամփոփվեցին գինիների և ալկոհոլային խմիչքների մրցույթի արդյունքները, որոնց համաձայն 20 տարվա հնեցման ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ, ինչպես նաև «Կատեգորիայի հաղթող» կոչումը։ Այս մասին հայտնում է Երևանի կոնյակի գործարանի մամլո ծառայությունը։

Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթը, որը գործում է Ճապոնիայի համապատասխան հետազոտական կենտրոնի կառավարման ներքո, միտված է համաշխարհային մակարդակով բացահայտելու և տարածելու բարձր որակի խմիչքները։ Այս տարի մրցույթին մասնակցեցին 427 նոմինանտ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում էին նաև համաշխարհային ճանաչում ունեցող տարբեր ապրանքանիշեր։ Այդ իմաստով ARARAT Նաիրիի համար մրցակցությունը թեժ էր, սակայն լեգենդար հայկական կոնյակը հաղթահարեց թե´ մրցույթի առաջին՝ մասնագետների անհատական գնահատականի, թե´ երկրորդ խմբային քննարկումների փուլերը և հայտնվեց «Լավագույներից լավագույնը» անվանակարգում ու արժանացավ ոսկե մեդալի։

«Ուրախ եմ, որ վերափոխելով մեր կոնյակի արտաքին տեսքը և բացելով ARARAT կոնյակների պատմության մի նոր էջ, մենք կարճ ժամանակում արժանացանք բարձր գնահատականի աշխարհի ամենատարբեր անկյուններում, ամենապահանջկոտ մասնագետների կողմից։ Սա, կարծում եմ, գալիս է ևս մեկ անգամ ընդգծելու, որ լեգենդար հայկական կոնյակը անվերապահորեն շարունակում է հաղթանակների լավագույն ավանդույթները՝ բացելով նորանոր հեռանկարներ բրենդի առավել լայն և ընդգրկուն առաջխաղացման համար», - նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
1967 թվականին ստեղծված ARARAT Նաիրի կոնյակը արժանացել է 30-ից ավելի ոսկե մեդալների աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում, սակայն սա առաջին հաղթանակն է ծագող արևի երկրից։