Բավ է պառակտվել
09-11-2016 16:57

«Ծովակալ Կուզնեցովի» ավիակրի խմբի նավերը քշել են հոլանդական սուզանավը

Հակասուզանավային «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի խմբի նավերը հայտնաբերել են Նիդեռլանդների նավատորմի սուզանավը և ստիպել նրան լքել տարածքը: Այս մասին հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Սուզանավի հետ հիդրոակուստիկ շփում է հաստատվել, որը անշեղորեն պահպանվել է, չնայած մանևրելու փորձերին: Ըստ Կոնաշենկովի նավերը մեկ ժամից ավել հետապնդել են սուզանավը և ստիպվել են նրան լքել ավիակրի մարտական խմբի տարածքը: