Ըստ Ansa տեղեկատվության՝ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ երկրում նախորդ օրվա ընթացքում 627 մարդ է մահացել կորոնավիրուսից։
Սա Իտալիայում կորոնավիրուսի տարածումից ի վեր մեկ օրում մահացության ամենամեծ թիվն է երկրում, նշել է գործակալությունը։ Մարտի 20-ի դրությամբ Իտալիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահացել է ավելի քան 4 հազար մարդ, ներկայումս վարակվածների թիվը գերազանցել է 37 հազարը։ Բռնկման օրվանից ի վեր արձանագրվել է վարակվածության ավելի քան 47 հազար դեպք՝ ներառյալ առողջացածները։