Մեքսիկայում 80 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթարի հետևանքով մահացել է 9 մարդ, 22-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան` Մեխիկոյի մոտակայքում վճարովի ճանապարհին: Զանգվածային ավտովթարի պատճառը կարող էր լինել ուժեղ մառախուղը, որի հետևանքով նախ իրար են բախվել 2 բեռնատարներ:
Մայրուղում երթևեկությունն ամբողջությամբ կաթվածահար է եղել: Նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել:
Բավ է պառակտվել