Բավ է պառակտվել
24-08-2016 17:42

Աշխարհի խոշորագույն հիբրիդային ինքնաթիռն ընկել է Անգլիայում (տեսանյութ)

Աշխարհի խոշորագույն Airlander 10 օդանավն ընկել է Անգլիայում փորձնական թռիչքի ժամանակ:

Hybrid Air Vehicles ընկերության օդանավի մշակողի տվյալներով, պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Օդանավը վայր է ընկել հեռագրասյանը բախվելուց հետո: Անկումից վնասվել է խցիկը: Սա օդանավի երկրորդ փորձնական թռիչքն էր: Ինչպես և առաձին անգամ, այն գործարկվել է Կարդինգթոնի օդանավակայանի շրջանում` Լոնդոնից 73 կմ հեռավորության վրա:

Airlander 10-ը ինքնաթիռի, ուղղաթիռի և դիրիժաբլի հիբրիդ է: Հելիումով լցված օդանավն ունի 92 մետր երկարություն և կարող է երկու շաբաթ օդում գտնվել: Այն ավելի քիչ վառելիք է ծախսում, քան ինքնաթիռը և միաժամանակ օժտված է ավելի մեծ բեռնատարությամբ, քան դիրիժաբլը: Օդանավը ունակ է բարձրանալ 4,9 կմ բարձրության վրա և տեղաշարժվում է 148 կմ/ժ արագությամբ:

Ի սկզբանե Airlander 10-ը մշակվել է ամերիկյան զինվորականների համար, ովքեր նախատեսում էին օգտագործել այն Աֆղանստանում հետախուզական նպատակներով: