Բավ է պառակտվել
04-06-2019 10:29

Ով ուժեղ է, նա՝ ճիշտ է․Լավրովը ԱՄՆ քաղաքականության մասին

ԱՄՆ-ն փորձում է կառուցել «ով ուժեղ է, նա՝ ճիշտ է» սկզբունքի վրա հիմնված համաշխարհային կարգ: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «Հաղթանակի օրը» հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային կյանք» ամսագրի կայքում:

«Այսօր, խեղաթյուրելով անցյալը, արևմտյան քաղաքական գործիչներն ու քարոզիչները ցանկանում են հրապարակավ կասկածի տակ դնել համաշխարհային կարգի արդարությունը, որը հաստատվել է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով», - նշել է նա: - Նրանք բռնել են գործող միջազգային իրավական համակարգը վիժեցնելու ուղին, փորձելով փոխարինել այն «կանոնների վրա հիմնված կարգով»: Իսկ այդ կարգը ցանկանում են ստեղծել «ով ուժեղ է, նա՝ ճիշտ» սկզբունքով, «ջունգլիների օրենքով»:

Սա, առաջին հերթին, վերաբերում է Միացյալ Նահանգներին և XX դարի պատմության ընկալման ամերիկյան առանձնահատկություններին, շարունակել է նախարարը։ «Այնտեղ դեռևս տարածված է «երկու լավ պատերազմների» գաղափարը, որոնց արդյունքում Ամերիկան ռազմական գերակայություն հաստատեց Արևմտյան Եվրոպայում և մի շարք այլ տարածաշրջաններում, ամրապնդեց վստահությունն իր ուժերի նկատմամբ, ապրեց տնտեսական զարթոնք, և դարձավ համաշխարհային առաջնորդ», - ընդգծել է Լավրովը: .

Ռուսաստանի արտգործնախարարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Միացյալ Նահանգները ոգևորությամբ ստեղծում են «ռազմատենչ Ռուսաստանի» կերպարը: «Սակայն, իրենց սեփական պատմության մեծ մասը անվերջ նվաճողական պատերազմների օրինակ է։ «Ամերիկյան բացառիկության» 243 տարվա ընթացքում ինտերվենցիոնիզմը դարձել է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության անբաժան մասն», - ասել է նա: - Ավելին, ԱՄՆ քաղաքական վերնախավը ընկալում է ուժի կիրառումը որպես «պարտադրող դիվանագիտության» (coercive diplomacy) բնական տարր, որը կոչված է լուծելու խնդիրների ամենալայն շրջանակ, ներառյալ՝ ներքաղաքական խնդիրները»:

ԱՄՆ բոլոր նախընտրական քարոզարշավների ընթացքում թեկնածուները պարտադիր ներկայանում են գործող գլխավոր հրամանատարի կերպարով։ Ամերիկացի քաղաքական գործչի “խիզախության վկայություն“ է համարվում ցանկացած առիթով ուժի դիմելու պատրաստակամությունը, կարելի բերել այս մոտեցման իրագործման բազմաթիվ օրինակներ՝ տարբեր “պատշաճ պատրվակներով”․1983 թվականին Գրենադայում, 1989 թվականին Պանամայում, 1999 թվականին Հարավսլավիայում կամ Իրաքում՝ 2003 թվականին», - շարունակել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, Ամերիկայում մեծարում են իրենց զոհված զինվորներին, անկախ նրանից, թե նրանք ինչի համար են մարտնչել, իսկ մայիսին նշում են Հիշատակի օրը՝ Memorial Day: «Երբ ԱՄՆ տարբեր քաղաքներում անցկացվում են ռազմածովային շքերթներ և օդային շոուներ ռազմական տեխնիկայի մասնակցությամբ, դա ոչ մեկի մոտ «միլիտարիզմի» կասկած անգամ չի հարուցում» , - նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: - Իսկ մեզ, ըստ էության, մեղադրում են այն բանում, որ մենք հիշում ենք ազատագրական սուրբ պատերազմում զոհված մեր հայրերին և պապերին, մեծարում ենք նրանց և հպարտությամբ նշում Հաղթանակի օրը»: «Արդյո՞ք Ռուսաստանը կամ ԽՍՀՄ են սկսել երկու համաշխարհային պատերազմները, արդյո՞ք այսօր մենք ունենք ողջ աշխարհը վերահսկելու համար ստեղծված ռազմական բազաների լայն ցանց», - եզրափակել է Լավրովը: