Քուրդ ակտիվիստները Փարիզ-Շառլ դը Գոլ օդանավակայանում քաղաքացիական անհնազանդության ցույց են կազմակերպել՝ ուշադրություն հրավիրելով Ռոժավայի (Արևմտյան Սիրիայի Քրդստան) վրա Թուրքիայի հարձակումների վրա։ Ըստ Kurdistan au Feminin ռեսուրսի, ակցիան տեղի է ունեցել առավոտյան, որի մասնակիցներին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահել են «Պաշտպանեք Ռոժավային» գրությամբ պաստառներ, առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները և YPG-ի և YPJ-ի դրոշները: Նրանք վանկարկել են Թուրքիայի գործողությունների դեմ և ի պաշտպանություն Ռոժավայի դիմադրության կարգախոսներ։
Հաղորդվում է, որ ցուցարարներին սադրել են թուրքական ինքնաթիռից ժամանած մարդիկ, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և բերման ենթարկել ցուցարարներին։