Բավ է պառակտվել
18-07-2018 18:57

Լեհաստանը փոփոխություններ կներդնի հայաստանցի և այլ երկրների աշխատանքային միգրանտների համար

Լեհաստանը փոփոխություններ կներդնի Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի աշխատանքային միգրանտների համար։

Այդ երկրներից ժամանած աշխատակիցները, ովքեր գտնվում են Լեհաստանում բնակության և աշխատելու թույլտվության հիման վրա, մեկ տարի անց հնարավորություն կունենան Լեհաստան տեղափոխել նաև իրենց հարազատներին։

Նման իրավունք են ստանում Լեհաստանում դեֆիցիտ համարվող մասնագիտություններով աշխատող միգրանտները։ Այդ մասնագիտությունների ցանկը հիմա մշակվում է։

Գործնականում աշխատանքային միգրանտը կկարողանա իր ընտանիքին տեղափոխել Լեհաստան երկիր ժամանելուց մեկուկես տարի հետո, իսկ մշտական բնակության թույլտվության ստացումը կտևի մոտ երեք տարի։ Միաժամանակ, աշխատանքային միգրանտի մոտ տեղափոխված հարազատները կարող են օրինական աշխատել Լեհաստանում: