Բավ է պառակտվել
18-11-2021 12:53

Տեսախցիկը Հայաստանում ֆիքսել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ

«Զանգեզուր» արգելոցի տարածքում տեսախցիկը նկարահանել է կովկասյան ընձառյուծին իր ձագուկների հետ։Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Այն, որ ընձառյուծի շարժը պարբերաբար ֆիքսվում է տեսախցիկով, վկայում է նաև կենդանու համար կերի բազայի և անվտանգ միջավայրի պայմանների առկայության մասին։

Այս տեսակը Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D և առավելագույն պաշտպանության կարիք ունի:

Ըստ Հայաստանի Կարմիր գրքի՝ այն բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում։