Բավ է պառակտվել
05-10-2020 17:46

Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«Բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և գտնեն խաղաղ լուծման ճանապարհ: Ես հորդորում եմ Թուրքիային՝ օգտագործել իր զգալի ազդեցությունը՝ թուլացնելու լարումը»,- ասել է նա Անկարայում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուշադիր հետևում են իրավիճակին. «Մեզ վրդովվեցնում է բնակավայրերում էսկալացիան, կրակոցներն ու բռնությունը, հաղորդումները՝ զոհերի թվի աճի մասին, նաև՝ քաղաքացիական զոհերի: Էներգետիկ ենթակառուցվածքների, մյուս կարևոր ենթակառուցվածքների հարցը մեկն է այս մտահոգություններից»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի. «Սա իմ կողմից շատ հստակ մեսիջ էր՝ կրակի սկսման պահից, որովհետև սա վտանգավոր է ոչ միայն ներգրավված բոլոր մարդկանց համար, այլ նաև վերաբերում է ամբողջ տարածաշրջանին և ՆԱՏՕ-ին»: