Բավ է պառակտվել
10-11-2018 13:43

Կալիֆորնիան կրակի մեջ է․անտառային հրդեհները ոչնչացրել են Փարադայս քաղաքը, կան զոհեր

  

Նոյեմբերին Կալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհներն ամենակործանարարն են դարձել նահանգի պատմության մեջ, գրել է San Francisco Chronicle-ը։ Կալիֆորնիայի հրշեջ վարչության տվյալներով կրակն արդեն ոչնչացրել է ավելի քան 6,4 հազ, շինություն։

Նախորդ տարվա անտառային հրդեհները, որոնք անվանվել էին պատմության մեջ ամենամասշտաբայինը, ոչնչացրել էին 5,6 հազ․ շինություն։ Այսպիսով, 2018թ. նոյեմբերի հրդեհները, որոնք կոչվել են Camp Fire, ուժգնությամբ արդեն գերազանցել են նախորդ տարվանը։ Ընդ որում, կրակը շարունակում է տարածվել․ հրշեջ վարչության գնահատականով վտանգված է դեռևս 15 հազ․ շինություն։

Վերջին տվյալներով, Camp Fire-ի զոհ է դարձել ինն մարդ, վնասվել է երեք հրշեջ։ Նոյեմբերի 8-ին NASA ի հրատարակած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ծուխը հասել է Սան Ֆրանցիսկո և շարժվում է դեպի օվկիանոս։

  

Բոլոր ինը մարդը զոհվել է Փարադայս քաղաքում, որը նախօրեին գրեթե ամբողջությամբ վերացել է կրակից։ Քաղաքի 27 հազար բնակիչ ստիպված են եղել փախչել։ Տեղահանվածների ընդհանուր թիվը հասել է 50 հազարի։

Անտառային հրդեհների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ իրավիճակ է հայտարարել Կալիֆորնիայում