Բավ է պառակտվել
11-07-2018 19:39

Լոնդոնի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան–ԵՄ համաձայնագրին

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այդ մասին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Լոնդոնում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ այսօր Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման», – գրել է Բալայանը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նրանից հետո, երբ ԵՄ–ի 28 անդամ երկրները և Հայաստանը կվավերացնեն այն։ Ներկայում փաստաթուղթը վավերացրել են Հայաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան։