Բավ է պառակտվել
30-10-2018 11:38

Լյուդմիլա Բաղդասարյանը փրկել է տաս երեխա Տուապսեի ջրհեղեղի ժամանակ

Տուապսեի շրջանում մանկապարտեղի տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանն իր ավտոմեքենայով դուրս է բերել տաս երեխա, երբ հորդառատ անձրևի պատճառով շենքի հեղեղման վտանգ է առաջացել։

“Այժմ Ցիպկա գյուղի “Իվուշկա” մանկապարտեզում տնտեսվար Լյուդմիլա Բաղդասարյանին հերոս են անվանում։ Նա 10 նախադպրոցական է փրկել, երբ Տուապսեի շրջանը հայտնվել է տարերքի հարվածի տակ”։

Միաժամանակ, “Կուբան 24” ինտերնետային պորտալը պատահարի որոշ մանրամասներ է ներկայացրել։ Ինչպես պարզվել է, ջրհեղեղի ժամանակ Բաղդասարյանն աշխատանքի վայրում է եղել։ Տեսնելով, որ ջուրը շատ արագ ավելանում է, կինը որոշել է տեղափախել երեխաներին իր ավտոմեքենայով։

“Բակում ջուրը մինչև ծնկներն էր հասնում, սակայն շենք չէր լցվել։ Երեխաները խուճապահար չէին, անգամ չհասցրեցին հասկանալ, ինչ է կատարվում։ Ես փոքր Suzuki ունեմ, բոլորը չէին տեղավորվում, ուստի 2 անգամ հնգական երեխա տեղափոխեցի։ Ճանապարհը չէր երևում, սակայն ոտքով արդեն անհնար էր դուրս գալ։ Պարզապես անհրաժեշտ էր փրկել երեխաներին”,- պատմել է կինը հարցազրույցի ժամանակ։

Կրասնոդարի երկրամասում ուժեղ անրձրևների հետևանքով ջրհեղեղներ են սկսվել Ռուսաստանի մի շարք խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ Տուապսեում և Սոչիում։ Համաձայն ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ ԳՏ տվյալների, հոկտեմբերի 26-ի առավոտյան Կուբանում հեղեղվել է 5 հազար 379 բնակչությամբ 2 հազար 365 տուն ունեցող 29 բնակավայր։ Ջրհեղեղի գոտում է հայտնվել Սոչիի հինգ բնակավայր։