ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դատապարտել է Գազայի հատվածում հրադադարի ռեժիմի խախտումը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:: Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ում խորապես անհանգստացած են ռազմական գործողությունների վերսկսմամբ, որի համար պատասխանատվություն են կրում Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը: Գազայի հատվածում ճգնաժամի պատճառներից մեկը ՄԱԿ-ում անվանել են Իսրայելի կողմից տարածաշրջանի արգելափակումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ չնայած հրադադարը և 24 ժամով երկարացնելուն, պաղեստինցիները և իսրայելցիները վերսկսել են միմյանց դեմ մարտական գործողությունները:
Բավ է պառակտվել