ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ արտահերթ խորհրդակցության ընթացքում Իսրայելից եւ պաղեստինցի գրոհայիններից պահանջել է դադարեցնել դիմակայությունը մահմեդական Իդ ալ-Ֆիթր (Ուրազա բայրամ) տոնի ժամանակ:
Հայտարարությունը կարդացել է ԱԽ փոխնախագահ, ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին-Ռիչարդ Գասանան: Խորհրդի անդամները պնդել են, որ ժամանակավոր հրադադարը սկիզբ դառնա ավելի հիմնական համաձայնագրի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 27-ին Իսրայելն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը շարունակել են փոխադարձ հարձակումները՝ մեղադրելով իրար հրադադարի խախտման մեջ: