Բավ է պառակտվել
19-05-2014 10:59

Անհետացած Boeing-777-ը կործանվել է ամերիկյան և մալայզիական կործանիչների կողմի՞ց

Մարտի 8-ին MH-370 չվերթի իրականացման ժամանակ անհետացած մալայզիական Boeing-777 ինքնաթիռի մասին գիրք է գրվել, որի հեղինակ Նայջլ Քոուսորնի կարծիքով, ուղևորատար օդանավը կործանվել է ամերիկյան ու մալայզիական կործանիչների կողմից՝ համատեղ զորավարժությունների ժամանակ։

Ինչպես նշում է Газета-ն, մասնավորապես «MH-370։ գաղտնիք» գրքում Քոուսորնն առաջ է քաշում այն վարկածը, ըստ որի, Boeing-ը ոչ միտումնավոր կերպով խփվել է Հարավ չինական ծովի օդային տարածքում՝ զորավարժությունների ժամանակ։
Դրանից հետո ինքնաթիռի որոնողական աշխատանքները միտումնավոր ուղղվել են կեղծ ուղղությամբ, որպեսզի իրականում տեղի ունեցածի հետքերը թաքցվեն։

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և 12 հոգանոց անձնակազմ։ Թեև օդանավի բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել, այնուհանդերձ Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են դրա կործանման մասին։