Այսօր Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Ահմեթ Դավութօղլուն քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիները, տեղեկացնում է Trend գործակալությունը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դավութօղլուի՝ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու կատարած այցի շրջանակներում։
Բավ է պառակտվել