The Business Year ամսագրին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրուց է տվել, որտեղ անրադառնալով ԼՂ հիմնախնդրին համոզմունք էն հայտնել, նշելով, թե Ադրբեջանն անկեղծորեն հավատում է, որ չկա այլընտրանք խաղաղությանը, կայունությանը և փոխշահավետ տարածաշրջանային համագործակցությանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը լուրջ վտանգ է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար, խոչընդոտում է Հարավային Կովկասի կայուն զարգացմանը», ասել է արտգործնախարարն ու հավելել, որ Ադրբեջանը կանի ամեն ինչ՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիային վերջ տալու համար: «Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բանաձևերի վրա»: «Հայաստանի ղեկավարությունը հանդես է գալիս անիրական պահանջներով, որին Ադրբեջանը երբեք չի համաձայնվի», - ընդգծել է նախարարը:
Բավ է պառակտվել