Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն եւ օրենսդիր ժողովի ներկայացուցիչները օրինագիծ են մշակել, որը նախատեսում է բժշկական նպատակներով մարիխուանայի օրինականացումը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
՛՛Մարիխուանան որպես բժշկական միջոց, կարող է օգնել շատ մարդկանց՛՛, — հայտարարել է Կուոմոն 7 հավելել, որ միեւնույն ժամանակ սա բարդ հարց է, քանի որ որոշակի վտանգներ կան՝ կապված հասարակական առողջապահության եւ պետանվտանգության հետ, որոնք պետք է կանխարգելվեն։
՛՛Կարծում ենք, որ օրինագծում պահպանվել է ճիշտ հավասարակշռություն՛՛, — նշել է նահանգապետը։
Օրինագիծը բժիշկներին թույլ կտա մարիխուանա նշանակել Նյու Յորքի՝ մի շարք հիվանդություններից տառապող բնակիչներին, որոնց շարքում են ընկնավորությունը, ՁԻԱՀ-ը եւ հիշողության կորուստը։
Տվյալ օրինագիծը ներկայումս քննարկվում է Նյու Յորք նահանգի օրենսդրական ժողովում, փոխանցում է gazeta.ru-ն։