Բավ է պառակտվել
03-03-2020 18:15

Մարտի 3-ը Վայրի բնության համաշխարհային օրն է

Մարտի 3-ին նշվում է Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day)։

2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը A/RES/68/205 բանաձեւով որոշեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը վայրի ֆաունայի և ֆլորայի հարցերում: Այս իրադարձությունը դարձավ այդ որոշումն ընդունած ՄԱԿ-ի պատմության մեջ առանձին փուլանիշ։ Նույն տարում նշվում էր կենսաբանական բազմազանության պաշտպանության ոլորտում մեկ այլ կարևոր փաստաթղթի ընդունման 40 տարին։ Այն կոչվում էր համաձայնագիր “Վայրի ֆլորայի և ֆաունայի ոչնչացման ենթակա տեսակների միջազգային վաճառքի մասին” (Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora, CITES)։ Փաստաթղթի ծնվել է 1973 թվականի մարտի 3-ին:

ՄԱԿ-ում տոնական օրվա սահմանմանը նախորդել է 2013թ․գարնանը Թայլանդում անցկացվող CITES Կողմերի Համաժողովի մասնակիցների նախաձեռնությունը։ Հարկ է պարզաբանել, որ այս ժողովին մասնակցում են 1973թ․մարտի 3-ին կոնվենցիան ստորագրած երկրների ներկայացուցիչները։ Հենց այս համաժողովում առաջարկվեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր։ Համաժողովի մասնակիցներն այդ առաջարկով դիմեցին Միավորված ազգերի կազմակերպություն, ներկայացնելով նա համաժողովի արդյունքները։

1973 թվականի համաձայնագրի ստորագրմանը մասնակցելը պարտադիր չէր, սակայն այն երկրները, որոնք ստորագրել էին համաձայնագիրը, պարտավորված էին հետևել սահմանված կանոններին: Ներկայումս համաձայնագիրն ստորագրել է 183 երկիր:

Այսօրինակ տոն օրերի սահմանումը հետապնդում է մի նպատակ՝ ամրապնդե լերկրագնդի վրա կենսաբանական բազմազանության պահպանման գիտակցությունը հասարակության մեջ:

Վայրի բնության բացարձակ արժեքը հարադրվում է կայուն զարգացման և մարդու բարեկեցության բնապահպանական, գենետիկ, սոցիալական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, հանգստի և գեղագիտական ասպեկտների հետ:

Վայրի բնության համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել վայրի կենդանական և բուսական աշխարհի դրսևորումների բազմազանությանը և գեղեցկությանը, ինչպես նաև օգնում է բարձրացնել տեղեկացվածությունը բնապահպանական գործունեությունից ստացվող օգուտների մասին։ Բացի այդ, այս Օրը հիշեցնում է վայրի բնության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, որոնք ունեն հեռու գնացող տնտեսական, էկոլոգիական և սոցիալական հետևանքներ։ Վայրի բնության համաշխարհային օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչյուր տարի նվիրված են լինում որոշակի բնապահպանական թեմայի։

Կենդանական և բուսական աշխարհի անհետացող տեսակների պահպանման, այլ տեսակների համար դրանց լիարժեք ոչնչացման հնարավոր հետևանքների մասին հոգալը դրդում է գիտական, քաղաքական, տնտեսական ոլորտի ոչ անտարբեր ներկայացուցիչներին և հասարակ մարդկանց ամբողջ աշխարհում իրենց ջանքերը համախմբել փրկելու այն, ինչը հիմնականում ոչնչանում է մարդու միջամտության պատճառով։

Ավելի ու ավելի շատ մարդիկ են մտածում երկրագնդի կյանքում ոչ միայն մարդու, այլև յուրաքանչյուր կենդանի էակի կարևորության մասին՝ լինի դա կենդանի, թե բույս: Սա տոն է, որն ամեն տարի նվիրվում է որոշակի թեմայի, և լրատվամիջոցների մասնակցությամբ դրա գրագետ անցկացումը թույլ է տալիս ընդլայնել հասարակ քաղաքացիների աշխարհի ճանաչման մտահորիզոնը, ցույց տալ մարդկանց վայրի բնության գեղեցկությունը, որը ստեղծվել և ապրում է մարդկանց աշխարհից անկախ։ Այն սովորեցնում է մարդուն ներդաշնակ ապրել շրջակա աշխարհի հետ։

Մարդկանց տեղեկացվածությունը բնության գեղեցկության, բազմազանության և յուրաքանչյուր առանձին տեսակի յուրահատկության մասին պետք է նպաստի այս ներդաշնակության խորացմանը։ Գիտակցության և վայրի բնության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, բնության հարստությունների անսահմանափակության մասին թյուր գաղափարից հրաժարվելը թույլ կտա մեր երեխաներին և թոռներին գտնել բնության հետ համակեցության այն ներդաշնակ ձևը, որը հնարավորություն կտա նրանց վայելել այս հրաշքի գեղեցկությունն ու շքեղությունը։