Բավ է պառակտվել
05-09-2016 07:40

Մայր Թերեզան դասվել է սրբերի շարքը (լուսանկարներ, տեսանյութ)

Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետ Ֆրանցիսկոսը սրբերի շարքին է դասել հայտնի կաթոլիկ միաձնուհի Մայր Թերեզային:

Եկեղեցու մեծագործների հռչակման Վատիկանի հատուկ հանձնաժողովը հրաշք Է ճանաչել մայր Թերեզայի աղոթքներով 35-ամյա բրազիլուհու գիտականորեն անբացատրելի բուժումը, ինչը պաշտոնական հիմնավորում Է ծառայում նրա սրբադասման համար:

Սրբադասման հանդիսավոր արարողությունը կայացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում մատուցված տոնական պատարագի շրջանակում: Միջոցառմանը մասնկացել է ավելի քան 100.000 հավատացյալ՝ աշխարհի տարբեր անկյուններից:

Սրբադասման կապակցությամբ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից կախվել է Մայր Թերեզայի հսկայական դիմանկարը կրող պաստառ:

Իտալական ԶԼՄ-ները միանձնուհու սրբադասումը որակել են որպես Հռոմի պապի իրականացրած կարևորագույն քայլերից մեկը:

Ծագումով ալբանուհի մայր Թերեզան ծնվել Է 1910 թվականին՝Սկոպյեում, բայց երկար տարիներ աշխատել Է Կալկաթայում (ուստի նրանհաճախ անվանում են Կալկաթայի մայր Թերեզա), որտեղբարեգործական առաքելություն Է հիմնել: Այնտեղ Էլ նա վախճանվել Է1997 թվականին: 1979 թվականին մայր Թերեզան արժանացել ԷԽաղաղության Նոբելյան մրցանակի: 2003 թվականին նա երանելի Էհռչակվել Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նախաձեռնությամբ:

https://www.youtube.com/watch?time_continue=9&v=KOI4WIUq0sk