Մեծ Բրիտանիայի ավելի քան 160 շրջաններում հայտարարվել է ջրհեղեղի վտանգ, այն բանից հետո, երբ երկրի հարավում և արևմուտքում ուժգին տեղումներ են սկսվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Օդերևութաբանները նշում են, որ հունվարն Անգլիայում և Ուելսում անսովոր տաք է եղել։ Միջին ջերմաստիճանը չի իջել 5-6 աստիճանից:
Տարվա սկզբից հեղեղումների հետևանքով տուժել է 650 տուն։ Կոմունալ ծառայությունների աշխատակիցների լարված ջանքերի արդյունքում հաջողվել է հեղեղումներից փրկել 280.000 տուն։
Եթե երկրի հարավում և արևմուտքում բրիտանացիները ստիպված են պատրաստել իրենց բնակարանները հնարավոր հեղեղումներին, ապա թագավորության հյուսիսը հայտնվել է այլ անոմալիայի՝ ձյան առատ տեղումների մեջ։
Շարունակվող անձրևները խաթարել են Մեծ Բրիտանիայի երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկությունը։ Մի շարք ճանապարհներ փակ են՝ հեղեղման վտանգի պատճառով։
Օդերևութաբանները հաղորդում են, որ Շոտլանդիայում առաջիկա օրերին կարող է էապես ցրտել, իսկ մերկասառույցն ավելի կվատացնի տրանսպորտային վիճակը երկրում։