Բավ է պառակտվել
03-03-2014 10:27

՛՛Մեծ ութնյակի՛՛ գագաթնաժողովը ՛՛տապալվում՛՛ է

 

«Մեծ ությակի» 7 երկրներ` ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան, կասեցրել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին իրենց նախապատրաստական աշխատանքները: Պատճառն Ուկրաինայի ճգնաժամն ու Ռուսաստանի գործողություններն են:

Այս երկրները դատապարտել են ՌԴ-ի դիրքորոշումը: Ընդհանուր հայտարարության համաձայն` «Մեծ ությակի» 7 երկրները Ռուսաստանի քայլերը համարում են Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում:

Ասված է, որ Մոսկվայի գործողությունները հակասում են «Մեծ ությակի» գործողություններին, որում Ռուսաստանն ընդգրկվել է 1997-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին սպառնացել էր Ուկրաինայում ռազմական գործողությունների դեպքում Ռուսաստանին հանել «Մեծ ությակի» կազմից: Դրան դեմ էր հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարը:

Առայժմ հայտնի է, որ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ճգնաժամը լուծել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկով` հանձնաժողովի հետաքննության միջոցով: