Բավ է պառակտվել
11-01-2016 10:11

Մեքսիկան սկսել է Գաճաճ մականունով թմրաբարոնին ԱՄՆ-ին արտահանձնման գործընթացը

Նախաձեռնվել է Գաճաճ մականունով թմրաբարոն Խոակին Գուսմանի Միացյալ Նահանգներին արտահանձնման պաշտոնական գործընթացը: Այս մասին հաղորդում է Մեքսիկայի գլխավոր դատախազությունը: ԱՄՆ-ի իշխանությունները նախատեսում են հետաքննել Խոակին Գուսմանի երկրում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով գործը: Հիշեցնենք, որ հունվարի 8-Մեքսիկայի իշխանությունները լայնածավալ գործողությունների ընթացքում ներգրավելով դաշնային ոստիկանությանը, բանակը և հատուկ ուժայիններին ձերբակալել են աշխարհի առավել փնտրվող հանցագործ մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերուին, Գաճաճ մականունով: Իսկ հունվարի 9-ին սկանդալ բռնկվեց այն բանից հետո, երբ Rolling Stone ամսագիրը հրապարակեց Գաճաճի հետ հարցազրույցը, որը, ինչպես պարզվել է, վերցրել էր դերասան Շոն Պենը դեռևս հոկտեմբերին, երբ նարկոբարոնը փախուստի մեջ էր: