BBC ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ Մեքսիկայի հարավ-արևմուտքում գետի ջուրը նարնջագույն է դարձել, իսկ մոտ մեկ միլիոն մարդու ջրամատակարարումը սահմանափակվել է՝ թունավոր նյութերի արտահոսքի պատճառով: Ինչպես հայտարարել է ազգային ջրային հանձնաժողովը 40 հազար խորանարդ մետր քիմիկատ է թափվել Սոնորա գետ, որն անցնում է Էրմոսիլո շրջանի վարչական կենտրոնով: Տեղի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել զերծ մնալ գետում լողալուց: