Բավ է պառակտվել
02-06-2021 10:34

«Մենք միայնակ չենք թողնի Հայաստանին և հայ ժողովրդին»․ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:
«Մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»,- ասել է Իդալգոն։
Փաշինյանը նշել է, որ հոկտեմբերին Հայաստանում կսպասեն Իդալգոյի այցին։

«Հանդիպման ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:
Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի մասին` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է ուշադիր լինել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ»,- ասել է Իդալգոն: