Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն հրաժարական է տվել իր կրեդիտ քարտից ծախսերի շուրջ առաջացած սկանդալի պատճառով:
Մարինոն ավելի վաղ հերքել է մեղադրանքները, թե ռեստորաններում անձնական հաշիվները վճարում է՝ օգտագործելով պաշտոնական բանկային հաշիվները։
Հինգշաբթի օրը նա առաջարկել է փոխհատուցել 22 հազար եվրոյի ծախսերը, սակայն ավելի ուշ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությունը հրաժարվել է նրան ուղղված աջակցությունից։
Միևնույն ժամանակ, Մարինոն հայտարարել է, որ իր հեռանալը չպետք է ընկալել որպես մեղքի ընդունում։
Բավ է պառակտվել