Բավ է պառակտվել
16-09-2016 12:27

Մերկել. Եվրամիությունը կրիտիկական վիճակում է

Եվրամիությունը կրիտիկական վիճակում է և պետք է գործնականում ցույց տա, որ կարող է փոխվել: Այդ մասին ուրբաթ Բրատիսլավայում տեղի ունեցած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք կրիտիկական վիճակում ենք: Հարկավոր է գործողություններով ցույց տալ, որ մենք կարող են ավելի լավը դառնալ անվտանգության, ահաբեկչությունների դեմ պայքարի, պաշտպանության ոլորտում համագործակցության, տնտեսական աճի և աշխատաշուկայի հետ կապված հարցերում», - ասել է նա: