Բավ է պառակտվել
30-05-2021 09:46

ՄԱԿ-ի օդերևութաբանները ռեկորդային շոգ տարի են են կանխատեսում առաջիկա հինգ տարիներին

ՄԱԿ-ի օդերևութաբաններն առաջիկա հինգ տարիներին դիտարկումների պատմության մեջ ռեկորդակյին շոգ տարի են կանխատեսում։ Այդ տարում ջերմաստիճանը «90 տոկոս հավանականությամբ կգերազանցի 2016 թվականի ցուցանիշը, որն այժմ ցուցակի առաջին տեղում է։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հինգշաբթի օրը Ժնևում հայտարարել է

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը`Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ):
«90 տոկոս հավանականություն կա, որ առնվազն մեկ տարի 2021-2025 թվականների միջև ամենաշոգը կլինի, այդպիսով դուրս մղելով 2016 թվականն առաջին հորիզոնականից», - նշում է ՀՕԿ-ը: Կազմակերպությունը վկայակոչում է Մեծ Բրիտանիայի Օդերևութաբանական ծառայության ուսումնասիրությունը, որը համարվում է ՀՕԿ-ի «նման կանխատեսումների գլխավոր կենտրոնը»:

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ցամաքի և ծովի միջին մակերևութային ջերմաստիճանն գալիք հնգամյակի յուրաքանչյուր տարվա ընթացքում առնվազն մեկ աստիճանով բարձր կլինի նախաարդյունաբերական դարաշրջանի ջերմաստիճանային արժեքներից, իսկ այդ 5 տարիներից մեկում ջերմաստիճանը «40 տոկոս հավանականությամբ» կարող է գերազանցել նախաարդյունաբերական մակարդակը 1,5 աստիճանով: Բացի այդ, փորձագետները կանխատեսում են ավելի խոնավ եղանակ բարձր լայնություններում և Սահելի տարածաշրջանում, ինչպես նաև ցիկլոնների ավելի մեծ ակտիվության Ատլանտիկայում:

Մեկնաբանելով կլիմայագետների հայտնագործությունները՝ ՀՕԿ գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը նշել է, որ «սա պարզապես վիճակագրություն չէ», քանի որ «ջերմաստիճանի բարձրացումը նշանակում է սառույցի հալոցք, ծովի մակարդակի բարձրացում, տաք ալիքների քանակի ավելացում և այլ ծայրահեղ եղանակային երևույթներ»: Տվյալ ուսումնասիրությունը «ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ածխածնի չեզոքությանը հասնելու» ևս մեկ կոչ է, ընդգծել է Տաալասը:

Այս կապակցությամբ ՀՕԿ-ը հիշեցրել է, որ 2020 թ.-ին, որը եղանակի և կլիմայի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարիների եռյակում է, միջին ջերմաստիճանը 1,2 աստիճանով բարձր է եղել նախաարդյունաբերական դարաշրջանի բազային արժեքներից: