Բավ է պառակտվել
31-08-2020 11:47

Օդերևութաբանները կանխատեսում են ուժեղ փոթորիկների քանակի աճ կլիմայի տաքացման պատճառով

Կլիմայի համաշխարհային տաքացումը նպաստում է ուժեղ արևադարձային փոթորիկների առաջացմանն, այնպես որ, եթե մոլորակի միջին ջերմաստիճանը շարունակի բարձրանալ՝ դրանց քանակը կաճի: Նման կարծիք է հայտնել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ)՝ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը:

Ինչպես բացատրել է ՀՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, «դժվար է կապել» կոնկրետ արևադարձային ցիկլոնի ծագումը կլիմայի փոփոխության հետ: Այնուամենայնիվ, ՀՕԿ-ն «ապագայում ավելի ուժեղ փոթորիկներ է ակնկալում գլոբալ տաքացման պատճառով», քանի որ «փոթորիկները սնուցվում են տաք ջրերով»: Ըստ Նյուլիսի, «ջրի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ծովի մակարդակի բարձրացմանն, ինչն իր հերթին մեծացնում է ջրհեղեղի վտանգը»:

«Ավելի տաք օդն ավելի շատ մթնոլորտային գոլորշի է պարունակում, և դա մեծացնում է արևադարձային փոթորիկների հավանականությունը, միաժամանակ ավելանում է տեղումների քանակն», - ասել է պաշտոնյան:

Նա լրագրողներին ներկայացրել է արևադարձային ցիկլոնների և կլիմայի փոփոխության հարցերով ՀՕԿ աշխատանքային խմբի նախագահ Թոմ Կնուտսենի կարծիքը: Վերջինս եկել է եզրահանգման, որ «մարդածին տաքացման և մթնոլորտային խոնավության բարձրացման պատճառով ապագայում, ամենայն հավանականությամբ, կուժեղանան»:

Անդրադառնալով փորձագետների կողմից իրականացված իրավիճակի մոդելավորմանը՝ Կնուտսենը նշել է, որ եթե մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա 20C-ով, ապա փոթորիկների ժամանակ տեղումների քանակը կավելանա 10-15%-ով: Միևնույն ժամանակ, արևադարձային ցիկլոնների ինտենսիվությունը կաճի 10%-ով: Հաջորդ հարյուրամյակի ընթացքում, հավանաբար, կավելանա չորրորդ և հինգերորդ կատեգորիաների ցիկլոնների տեսակարար կշիռը, հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավարը:

Անդրադառնալով մի շարք երկրներին հարվածած «Լաուրա» փոթորկի հետևանքներին, Նյուլիսը հիշեցրել է, որ քամու արագությունը գերազանցել է 240 կմ/ժ-ը: «Սա 1856 թվականից ի վեր Լուիզիանա նահանգին (ԱՄՆ) հարված հասցրած ամենաուժեղ փոթորիկն է», - ասել է նա:

Փոթորիկների սեզոնն Ատլանտյան օվկիանոսում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսի սկզբից մինչև նոյեմբերի վերջ: Մթնոլորտային երևույթը դասակարգվում է որպես արևադարձային մրրիկ և անուն է ստանում, եթե քամու արագությունը հասնում է մոտ 17,5 մ / վ: Քամու 33 մ / վրկ կամ ավելի արագության դեպքում մրրիկը դասվում է փոթորիկների կարգին:

ԱՄՆ օվկիանոսների և մթնոլորտային խնդիրների կառավարման ազգային վարչությունը կանխատեսում է, որ Ատլանտյան օվկիանոսի փոթորիկների այս տարվա սեզոնը ծայրaհեղ ակտիվ կլինի՝ արևադարձային գոտում և Կարիբյան ավազանում ջրի անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով: Փորձագետները ակնկալում են 19-ից 25 փոթորիկ, որոնց անուն կտրվի, այդ թվում՝ 7-11 փոթորիկ և 3-ից 6 հզոր՝ 3-րդ և ավելի բարձր կատեգորիայի փոթորիկ: