Բավ է պառակտվել
27-02-2020 15:08

Հայաստանի ԱԳՆ-ն հորդորել է խուսափել 5 երկիր այցելություններից կորոնավիրուսի պատճառով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է ՀՀ քաղաքացիենրին կորոնավիրուսի պատճառով խուսափել 5 երկիր այցելություններից։

“Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն եւ Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի”,- ասվում է ԱԳՆ հայտարարությունում:
Միաժամանակ ԱԳՆ-ն խորհորդ է տալիս այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել ՀՀ դեսպանությունների հետ:

Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019թ վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 միլիոնանոց Ուհան քաղաքում։ ԱՀԿ-ն ճանաչել է այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ, բնութագրելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ։ Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են արձանագրվել աշխարհի 42 երկրում։

Չինաստանի իշխանությունները երկրում արձանագրել են 2744 մահացության դեպք, ապաքինվել է շուրջ 32,4հազ․մարդ, վիրուսի տարածման ժամանակաշրջանում վարակվածների թիվը հասել է 78,5 հազարի։

Մինչդեռ կորոնավիրուսով վարակվելու դեպք է գրանցվել նաև հարևան Վրաստանում։