ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի տարածքից Ռոստովի մարզի Կամենսկի քիմիական գործարանի վրա հրթիռային հարձակման մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։
Գերատեսչության տվյալներով՝ հարձակման համար օգտագործվել են ամերիկյան արտադրության ATACMS մարտավարական վեց հրթիռներ և չորս օդից արձակված Storm Shadow թեւավոր հրթիռներ։
ՀՕՊ ուժերը, ներառյալ S-400, Buk-M3 և Pantsir համակարգերը, խոցել են բոլոր ATACMS հրթիռները և չորս Storm Shadows-ից երեքը: Մեկ հրթիռ ընկնելու ժամանակ շեղվել է թիրախից և վնասել գործարանի տարածքում գտնվող տեխնիկական կառուցվածքը, հայտնում է ՊՆ-ն։