Բավ է պառակտվել
22-01-2020 21:07

Աշխարհին սպառնում են Ապոկալիպսիսի չորս հեծյալները․ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Աշխարհաքաղաքական լարվածությունը, կլիմայի փոփոխությունը, գլոբալ անվստահությունը և նոր տեխնոլոգիաների չարաշահումը․ սրանք են աշխարհի համար առավել վտանգավոր ապոկալիպսիսի չորս հեծյալներն։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության 2019 թվականի գործունեության արդյունքների և 2020 թվականի անելիքների մասին իր զեկույցի ժամանակ։

“ՄԵր աշխարհը մոտենում է անդառնալիության կետին։ Ես տեսնում եմ չորս “հեծյալ”,՝ չորս վերահաս սպառնալիք, որոնք վտանգ են ներկայացնում առաջընթացի և 21-րդ դարի ամբողջ ներուժի համար”,- ասել է Գուտերեշը։

“Առաջին հեծյալը ներկայանում է աշխարհքաղաքական բարձրագույն լարվածության կերպարանքով” - ասել է նա: Գլխավոր քարտուղարը նշել է, որ հենց այդ պատճառով “ահաբեկչական հարձակումներն անողոքաբար կյանքեր են խլում, միջուկային սպառնալիքն աճում է”: “Ավելի շատ մարդիկ ստիպված են լքել իրենց տները պատերազմի և հետապնդումների պատճառով, քան երբևէ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո”, - ասել է նա:

Երկրորդ, ըստ Գուտերեշի, միջազգային հանրությունը “բախվել է էկզիստենցիալ կլիմայական ճգնաժամի հետ”: “Միջին համաշխարհային ջերմաստիճանի աճը շարունակում է ռեկորդներ սահմանել: Մոտ ժամանակներս կենդանիների միլիոնավոր տեսակներին սպառնում է ոչնչացում”, - նախազգուշացրել է նա: “Մեր մոլորակն այրվում է”, - ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

“Երրորդ հեծյալը խորը և աճող գլոբալ անվստահությունն է”,- համարում է գլխավոր քարտուղարը։ “”Ինչպես ցույց տվեցին նախօրեին արված մեր զեկույցները, երեք մարդուց երկուսն ապրում են երկրներում, որտեղ մեծ է անհավասարությունը։ Նվազում է քաղաքական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։ Կանայք պահանջում են իրավունքների հավասարություն և ազատություն բռնությունից ու խտրականությունից”,- թվարկել է նա։

Չորրորդ գլոբալ սպառնալիքն, ըստ ՄԱԿ-ի ղեկավարի, “թվային աշխարհի հակառակ կողմն է”։ “Տեղնոլոգիական առաջընթացն ավելի արագ է ընթանում, քան նրան համապատասխանելու, անգամ՝ այն գիտակցելու մեր կարողությունները”,- նշել է նա։ “ՉՆայած այն հսկայական առավելություններին, որոնք բերում են նոր տեխնոլոգիաները, դրանք օգտագործում են հանցագործություններ կատարելու, ատելություն հրահրելու, կեղծ տեղեկություններ տարածելու, մարդկանց ճնշելու և շահագործելու, ինչպես նաև անձնական կյանքի գաղտնիութունը խախտելու համար”, - նկատել է նա:

Չնայած դրան, Գուտերիշը ուշադրություն է հրավիրել նաև “հույսի որոշ նշանների” վրա: Նրա խոսքով՝ անցած մեկ տարվա ընթացքում կանխվել են մի շարք հակամարտություններ, այդ թվում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Մադագասկարում, Մալիում և Մալդիվներում: Հակամարտությունների թվում, որոնց կարգավորման մեջ որոշակի առաջընթաց է գրանցվել , նա նշել է Եմենը, Սիրիան և Լիբիան: