Բավ է պառակտվել
26-11-2018 11:18

Հուժկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի և Իրաքի սահմանին

Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը նոյեմբերի 25-ին տեղական ժամանակով 20։37-ին գրանցել է 6.3 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք:

Ինչպես տեղեկացրել է ԱԻՆ լրատվական ծառայությունը, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ։

Իրանի իշխանություններից ստացված տեղեկությունների համաձայն երկրաշարժից տուժել է առնվազն 114 մարդ։ Նշվել է, որ զոհվածների մասին տեղեկություններ դեռևս չկան, երկրաշարժի շրջան են ուղարկվել իրանական փրկիչ ջոկատները։

Ավելի վաղ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը գրանցել է 6,3 մագնիտուդով երկրաշարժ Բաղդադից 148կմ հյուսիս-արևելք և իրանական Իլամ քաղաքից 101կմ հեռավորության վրա՝ օջախի 10 կմ խորությամբ։