Թուրքական Անթալիա հանգստավայրային քաղաքում առեւտրա-արդյունաբերական պալատի շենքի հարեւանությամբ հզոր պայթյուն է որոտացել:
Տուժածների մասին տվյալներ չկան, դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանել:
Գիշերը պայթյուն է որոտացել նաեւ Բինգյոլում: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ առնվազն մեկ մարդ է զոհվել, 16 տուժած կա:
Անհայտ անձինք պայթուցիկ սարքը գործի են դրել ոստիկանության մեքենայի հարեւանությամբ: Պայթյունի հետեւանքով մեկ ոստիկան է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Նաեւ շուրջ 10 քաղաքացիական անձ է տուժել: