Բավ է պառակտվել
15-01-2014 11:16

Մոսկվայում ադրբեջանցի է սպանվել

Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: ՌԴ իրավապահ մարմինների տարածած տեղեկության համաձայն՝ տղամարդու դին՝ դանակի հարվածներով, հայտնաբերվել է Մոսկվայի հարավում։

 

РИА Новости-ին հայտնում է, որ  երեքշաբթի՝ ժամը 22։36-ին, «02» հեռախոսահամարին ահազանգ է ստացվել տղամարդու վիրավորվելու մասին։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ստացած վերքերից տղամարդը տեղում մահացել է;

Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ սպանությունը տեղի է ունեցել շուկաներից մեկում վիճաբանությունից հետո։