Տարեսկզբին Լյուբլինո շրջանում գտնվող սրճարանում անհայտ անձինք գոյություն չունեցող պարտքի մասին մտացածին պատճառաբանությամբ սպառնացել են շինարարական ընկերության ղեկավարին ու պահանջել երկու միլիոն ռուբլու չափով վճարում կատարել, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ ԳՎ-ն: Հանցագործները տարել են BMW X5 ավտոմեքենան, որը խոստացել էին վերադարձնել գումարը փոխանցելուց հետո:Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հայաստանի երկու քաղաքացիներ, որոնք նախկինում դատված չեն եղել և չեն աշխատում: Շորթման փաստի առթիվ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել. նրանք կալանավորվել են:
Բավ է պառակտվել