Բավ է պառակտվել
15-08-2016 17:16

Բաթումիում և Քոբուլեթիում գրանցվել է հինգ բալանոց փոթորիկ և տեղատարափ անձրևներ

Աջարիայում երկուշաբթի չեզոքացնում են վատ եղանակի հետևանքները, նախօրեին այստեղ ողջ օրը տեղացել է տեղատարափ անձրև, իսկ ծովում գրանցվել է հինգ բալանոց փոթորիկ։

Ինչպես հաղորդում է Քոբուլեթիի շրջանային ադմինիստրացիայի մամուլի ծառայությունը, Բաթումիի և Քոբուլեթիի ափամերձ տարածքը մաքրում են հատուկ տեխնիկայի միջոցով։

«Հիմա եղանակը պարզվել է։ Քոբուլեթիում ավերածություններ չկան։ Ակտիվորեն աշխատում են արտակարգ ծառայությունները, մոբիլիզացվել են փրկարար բրիգադները», – հաղորդել են մամուլի ծառայությունից։

Ինչ վերաբերում է Բաթումիին, ապա այնտեղ ևս իրավիճակը կարգավորվել է։ Տեղատարափ անձրևների հետևանքով քաղաքի որոշ փողոցներ հեղեղվել էին, սակայն ջրահեռացման աշխատանքներն ավարտվել են դեռ նախօրեին։ Ափամերձ տարածքներում առավոտվանից ընթանում են աղբի մաքրման աշխատանքներ։

Նախօրեին տեղատարափ անձրևի հետևանքով ցեխահոսքերը լցվել են Դագվա գյուղը տանող ճանապարհի վրա, սակայն այն չի փակվել, և տեղացիներին որևէ վտանգ չի սպառնում։