Բավ է պառակտվել
08-11-2016 11:09

Հնդկաստանում Արևի աստծո փառատոնի ժամանակ մահացել է առնվազն 20 մարդ

Հնդկաստանի Բիհար նահանգում առնվազն 21 մարդ է զոհվել Արևի աստծո փառատոնի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով: 

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ փառատոնի վերջին օրը: Այդ օրը հավատացյալները դուրս են գալիս առափնյա շրջաններ և դիմավորում արևածագը՝ նվիրաբերություններ անելով Արևին:
Սամաստիպուր շրջանում հավատացյալները հավաքվել են առափնյա շրջանում: Այդ տարածքով անցել է երկաթգիծ: Երեք մարդ, այդ թվում երկու երեխա, անցել են ճանապարհը, հենց այդ պահին նրանց է հարվածել արագընթաց գնացքը: Այլ շրջաններում մահացել է ևս 18 մարդ, նրանք բոլորը խեղդվել են առավոտյան ծիսական արարողության ժամանակ:
Հնդկաստանում կրոնական տոների ու փառատոների ժամանակ հաճախ են մեծ թվով զոհեր գրանցվում: Հենց այս տարվա սեպտեմբերին իմաստության աստծո փառատոնի ժամանակ երկրի տարբեր մասերում զոհվել էր 28 մարդ: Նրանք բոլորը խեղդվել էին ծիսական արարողության ժամանակ: