Բավ է պառակտվել
24-06-2022 12:01

Նորվեգիայի կղզիներից մեկում հայտնաբերվել է Քրիստոսի ժամանակների տարօրինակ գործարան (լուսանկար)

Հնագետները չեն կարողանում հասկանալ հնադարյան արտադրության տրամաբանությունը:

Նորվեգիայում հնագետները պեղումներ են իրականացրել դեռևս 20-րդ դարում հեռավոր Տրենա կղզում հայտնաբերված հուշարձանի տեղանքում։ Նրանք հայտնաբերել են երկու հազար տարի առաջ կառուցված բավականին մեծ գործարան:

Տրենա կղզին, գտնվում է Նորվեգիայի հյուսիսային ափից 50 կիլոմետր հեռավորության վրա, բնակչությունը մոտ 500 մարդ է: Դեռևս 90 տարի առաջ գիտնականները պարզել էին, որ հենց Տրենաում է գտնվել առաջին նորվեգական բնակավայրերից մեկը: Նույն ժամանակ էլ կղզում իրականացվել էին վերջին պեղումները, որոնք վերսկսվել են այս տարի։

«Մենք հայտնաբերել ենք քարե կառույց, որը ջերմային ազդեցության հստակ հետքեր է կրում: Կառույցը ներքևից տաքացված է և երեսպատված քարով։ Դրա ներսում հայտնաբերել ենք մեծ քանակությամբ թրծած կավ: Մենք կարծում ենք, որ այս կառույցը ստեղծվել է կերամիկայի բավականին լայնածավալ արտադրության համար»,- ասում է հնագետ Էրլենդ Յորգենսենը։

Հնագետի խոսքով՝ Տրենայում հայտնաբերված օբյեկտը նման չէ սովորական հնագույն կավ կերամիկական իրերը թրծելու վառարանների։ Ավելին, կղզում երբեք չի հայտնաբերվել խեցեղենի պատրաստման համար հարմար կավ։ Սակայն գտածոյի շնորհիվ հնագետները իմացան, որ Տրենայում գոյություն է ունեցել մի ամբողջ «կերամիկական գործարան»։ Հիմա գիտնականներին հետաքրքրում է, արդյո՞ք այս գործարանի համար կավը բերվում էր ծովով մայրցամաքից, չէ որ շատ ավելի հեշտ կլիներ պատրաստի կերամիկական արտադրանքը բերել Տրենա։

«Կերամիկական արտադրությունն ամենևին էլ այն չէ, որ կարելի է նման մասշտաբով սկսել նման վայրում, եթե դրա համար հատուկ պատճառ չկա: Այդ պատճառով այդ ամենը շատ տարօրինակ է թվում»,- ասում է Էրլենդ Յորգենսենը: