Բավ է պառակտվել
16-03-2022 18:10

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է եղել

Ճապոնիայի հյուսիս-արևելքում ուժեղ երկրաշարժ է եղել, կա ցունամիի վտանգ, հայտնում են օդերևութաբանները։

Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից հետո Տոկիոյում ցնցումները շարունակվել են մոտ մեկ րոպե։

Հայտարարվել է մոտ մեկ մետր բարձրության ցունամիի վտանգ։ Ցունամիի նախազգուշացումը վերաբերում է Ճապոնիայի երկու պրեֆեկտուրաներին՝ Միյագիին և Ֆուկուսիմային, նշում են սեյսմոլոգները: Ցունամիի առաջին ալիքները Ճապոնիայի հյուսիսարևելյան ափ կհասնեն 10-15 րոպեում։

Տոկիոյում հզոր երկրաշարժից հետո տների պատերն ուժեղ ճոճվում են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ճապոնիայի հյուսիս-արևելքում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,3 բալ, նշել են սեյսմոլոգները։

Ճապոնիայի հյուսիսարևելյան ափի բնակիչներին հորդորում են չմոտենալ առափնյա գծին։

Մասնագետները ստուգում են երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա-1» և «Ֆուկուսիմա-2» ատոմակայաններում արտակարգ իրավիճակների առկայությունը։

Երկրաշարժից հետո Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի առնվազն մեկ քաղաքում հոսանքազրկման դեպքեր են գրանցվել, հայտնում է Kyodo-ն։