Բավ է պառակտվել
03-03-2020 14:54

Ուկրաինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ուկրաինայում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը: Ըստ Ուկրաինայի առողջապահության նախարարության Հանրային առողջության կենտրոնի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Կուզինի, հիվանդացած տղամարդը հոսպիտալացվել է Չերնովցի քաղաքում՝ Ռումինիայի տարածքով Իտալիայից վերադառնալուց հետո։

Հատուկ հրավիրված ճեպազրույցի ընթացքում վարակվելու փաստը հաստատել է առողջապահության փոխնախարար, գլխավոր սանիտարական բժիշկ Վիկտոր Լյաշկոն: Ըստ նրա, տղամարդը կնոջ հետ Ուկրաինա է ժամանել Ռումինիայի Սուչավա քաղաքի օդանավակայանից: Ընդ որում, Ռումինիայի օդանավակայանում բժիշկները ստուգել են նրանց ջերմությունը, ընտանիքն անցել է ստուգումը, և նրանց թույլ է տրվել մեկնել Ուկրաինա: